Գլխավոր Լուրեր Քաշաթաղում բնակելի տունն այրվել է ամբողջությամբ

Քաշաթաղում բնակելի տունն այրվել է ամբողջությամբ

4
0

Հուլիսի 15-ին՝ ժամը 11:17-ին, Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից  տեղեկություն է ստացվել, որ շրջանի Միջնավան քաղաքում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն:

Քաշաթաղի ՀՓՄ-ին կից Կովսականի ՀՓՋ-ի հրշեջ մեքենան մեկ մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:57-ին, մարվել` ժամը 14:26-ին:

Հրդեհի հետևանքով տան բնակիչ Գարեգին Ավագյանը  (ծնվ.1974թ.) ստացել է երեսի թեթև մարմնական վնասվածք  և  նույն շրջանի «Կովսականի բուժմիավորում» ՓԲԸ-ում ստանալով համապատասխան օգնություն՝ դուրս է գրվել բավարար վիճակում:

Այրվել է Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքի Կենտրոնական 6 հասցեի բնակիչ Վալերի Ավագյանին (ծնվ.1943թ.) պատկանող մեկ հարկանի փայտե բնակելի տունը ամբողջությամբ (90 քմ մակերեսով):