Չորեքշաբթի , 22 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 484.78   
  •  EUR   Առք` 564.00   Վաճառք` 572.00   ՀՀ ԿԲ` 571.80   
  •  CHF   Առք` 477.00   Վաճառք` 490.00   ՀՀ ԿԲ` 490.22   
  •  GBP   Առք` 629.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 643.45   
  •  RUB   Առք` 8.08   Վաճառք` 8.25   ՀՀ ԿԲ` 8.19   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 180.72   
outputra5huxgif
Rain
Home » Լուրեր » Քեթրինի Միհրանը կապացուցի

Քեթրինի Միհրանը կապացուցի

Մայիս 19, 2017 11:34 Լուրեր, Քաղաքական A+ / A-

mihran

Մենք ամեն ինչ անում ենք, որ Հայաստանն օրենքի երկիր դառնա: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը:

«Ոչ մի լրագրող, ՀՀ ոչ մի քաղաքացի իրավունք չունի ժողովրդի ձայնը կասկածի տակ դնել: Այստեղ գտնվում են մարդիկ, որոնք տասնյակ հազարավոր ձայն են բարձրացնում խորհրդարանում: Պետք է թողնել ինտրիգները եւ հասկանալ, որ այսօր մենք ունենք անելիքներ: Այսօր ձեւավորված է մի խորհրդարան, որն ընտրված է ժողովրդի կողմից եւ ունի անելիքներ», – նշեց ԴԱՀԿ նախկին պետը:

Նրա խոսքով` այսօր ժամանակն է, որ ժողովրդի քվեն ստացած պատգամավորներն իրենց գործունեությամբ ապացուցեն, որ արժանի էին ստացած քվեներին:

Նա անդրադարձավ նաեւ լրագրողների գործունեությանը` նշելով. «Լրատվական դաշտն այսօր շատ հասանելի է դարձել ժողովրդի համար, եւ ձեր ամեն մի ինֆորմացիայի աղբյուրը պետք է վերահսկեք եւ ստուգեք, այլ ոչ թե փնտրեք ինտրիգներ, որովհետեւ ձեր մոտեցումները եւ ինտրիգային դաշտ ստեղծելը մեկ անձի ավելացնում է, որը մտածում է, որ պետք է թողնել եւ լքել Հայաստանը»:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top