Երկուշաբթի , 11 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 482.50   Վաճառք` 486.50   ՀՀ ԿԲ` 485.25   
  •  EUR   Առք` 568.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 569.44   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 486.81   
  •  GBP   Առք` 638.00   Վաճառք` 656.00   ՀՀ ԿԲ` 653.97   
  •  RUB   Առք` 8.11   Վաճառք` 8.28   ՀՀ ԿԲ` 8.18   
  •  GEL   Առք` 167.00   Վաճառք` 187.00   ՀՀ ԿԲ` 180.81   
outputra5huxgif
Sunny
Home » Լուրեր » Քեզ համար, Հայաստան. մի երգի պատմություն (տեսանյութ)

Քեզ համար, Հայաստան. մի երգի պատմություն (տեսանյութ)

Դեկտեմբեր 7, 2017 14:37 Լուրեր, Մշակույթ, Տեսանյութ A+ / A-

1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով՝ Շառլ Ազնավուրի հեղինակությամբ գրվեց Քեզ համար, Հայաստան ( ֆր.՝ Pour toi Arménie)։ Երգը գրվել է  աղետից մի քանի օր անց, երաժշտության հեղինակն է ֆրանսահայ կոմպոզիտոր Ժորժ (Տիրան) Կառվարենցը։

Այն առաջին անգամ կատարվել և ձայնասփռվել է ֆրանսիական հեռուստատեսությամբ 1988 թվականի դեկտեմբերի 20-ին, Ֆրանսիայի 87 նշանավոր երգիչ-դերասանների կատարմամբ։ Երգը 10 շաբաթ շարունակ գրավել է սինգլների SNEP (Ֆրանսիա) աղյուսակի առաջին հորիզոնականը և գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ գրավել է առաջին տեղը հեռարձակման առաջին շաբաթից։ Տեսահոլովակը նկարել է ֆրանսահայ հայտնի ռեժիսոր Անրի Վեռնոյը։

Երգը կատարում են այնպիսի հայտնի արտիստներ, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Սալվատորե Ադամոն, Սերժ Ավետիքյանը, Ռոզի Արմենը,  Կատյա Ազնավուրը, Ժիլբեր Բեկոն, Ջոննի Հոլիդեյը, Ռոբեր Օսեյնը, Պատրիսիա Կաասը, Միրեյ Մաթյոն, Պիեռ Ռիշարը, Մարինա Վլադին եւ այլոք։

 

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top