Գլխավոր Լուրեր Կհիմնվի եւս մեկ ադամանդագործական ընկերություն. մարզպետ

Կհիմնվի եւս մեկ ադամանդագործական ընկերություն. մարզպետ

1
0

Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր Ծաղկաձորում պետք է տեղի ունենար «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովը: Համաժողովում ելույթ ունեցավ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Նա հայտարարեց, որ այս տարի Աբովյանում կհիմնվի մեկ խոշոր ադամանդագործական ընկերություն:

Մարզպետի խոսքով՝ մարզում աշխատում է 13 ադամանդագործական ընկերություն:

Մարզի ադամանդագործական ձեռնարկություններում  Ռոմանոս Պետրոսյանի տեղեկացմամբ աշխատում է 700 քաղաքացի:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը  հիշեցրեց, որ մարզը բազմաճյուղ տնտեսություն ունի: