Ուրբաթ , 17 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Clear
    22°
    Home » Լուրեր » ՔԿ-ն հաստատեց սպորտային մրցումների մասնակիցներին կաշառելու հատկանիշներով քրգործի հարուցումը

    ՔԿ-ն հաստատեց սպորտային մրցումների մասնակիցներին կաշառելու հատկանիշներով քրգործի հարուցումը

    ՔԿ-ն հաստատեց սպորտային մրցումների մասնակիցներին կաշառելու հատկանիշներով քրգործի հարուցումը
    Հունվար 10, 2018 15:34 Լուրեր A+ / A-

    Քննչական կոմիտեն Ազգային անվտանգության ծառայությունից ստացել է արհեստավարժ մարզամրցումների և հանդիսադիր առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպություններին կաշառելու հատկանիշներով հարուցված քրեական գործ, որը ուղարկվել է նախաքննության Լոռու մարզային քննչական վարչություն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: «Ազգային անվտանգության ծառայությունից ստացել ենք Քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի հատկանիշներով հարուցված քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է Լոռու մարզային քննչական վարչություն»,- նշեց Սոնա Տռուզյանը: Նշենք, որ 2017-2018թթ. մրցաշրջանի «Լոռի Վանաձոր»-«ՖԱ Էրեբունի» հանդիպումը ավարտվել էր 5-0 հաշվով՝ կասկած առաջացնելով, որ խաղի կազմակերպիչներին և մասնակիցներին կաշառք է տրվել:

    Նման թեմաներ

    scroll to top