Գլխավոր Լուրեր ՔԿ-ում տեղի է ունեցել հասարակական մոնիտորինգի խմբի հերթական հանդիպումը

ՔԿ-ում տեղի է ունեցել հասարակական մոնիտորինգի խմբի հերթական հանդիպումը

7
0

Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում հասարակական մոնիտորինգի խմբի անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք աշխատանքային հարցեր:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի եւ հասարակական կազմակերպությունների միջեւ ստորագրվել է համաձայնագիր՝ զինվորական ծառայության ընթացքում մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերով նախաքննության ընթացքում հնարավոր բացթողումներն ի հայտ բերելու եւ վիճարկվող հանգամանքների վերաբերյալ հանրային հետաքրքրությունը փարատելու, ինչպես նաեւ՝ այդ հանգամանքների տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու նպատակով հասարակական մոնիտորինգի աշխատանքային խումբ ստեղծելու մասին: