Գլխավոր Լուրեր ՔԿՀ-ներում աշխատակիցներն արգելված իրեր են հայտնաբերել կալանավորների մոտ

ՔԿՀ-ներում աշխատակիցներն արգելված իրեր են հայտնաբերել կալանավորների մոտ

3
0

ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մայիսի 3-ի ժամը 09:30-ի սահմաններում իրականացրել են նախատեսված խուզարկություն, որի արդյունքում հայտնաբերել է 10 հատ կտրող-ծակող իր, 7 բջջային հեռախոս, 1 բաժանորդային քարտ, 3 ականջակալ, բջջային հեռախոսի USB 7 լար, 209 հատ խաղաթուղթ, 8 հատ ինքնաշեն զառ և ինքնաշեն քարերով նարդի։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, մայիսի 2-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իրականացված չնախատեսված խուզարկությունների արդյունքում դատապարտյալների մոտից անձնական զննությամբ հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս՝ իրենց բաժանորդային քարտերով, 2 լիցքավորիչ և 1 ականջակալ։

Ապրիլի 28-ին, 29-ին, 30-ին և մայիսի 2-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տարբեր ժամերի իրականացվել են չնախատեսված խուզարկություններ, որոնց արդյունքում հիմնարկի խցերի թաքստոցներից հայտնաբերվել է 5 հատ կտրող-ծակող իր, բջջային հեռախոսի 1 մարտկոց և 7 բջջային հեռախոս։

Հայտնաբերված իրերն առգրավվել են, փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։