Չորեքշաբթի , 14 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Լուրեր » ՔԿՀ -ում գտնվող դատապարտյալը հասարակությունից չի առանձնացվելու

    ՔԿՀ -ում գտնվող դատապարտյալը հասարակությունից չի առանձնացվելու

    ՔԿՀ -ում գտնվող դատապարտյալը հասարակությունից չի առանձնացվելու
    Սեպտեմբեր 14, 2018 11:59 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Աշխատանքային քննարկման ժամանակ այսօր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշել է, որ  Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում խրախուսվում են աշխատանքը, սպորտը և կրթությունը:

    Քրեակատարողական հիմնարկների ամենահրատապ հարցերի վերաբերյալ նպատակային հայեցակարգի մշակմանն ուղղված վերջինս հայտնել է, որ դատապարտյալը գտնվելով քրեակատարողական հիմնարկում՝ հասարակությունից չի առանձնացվելու:

    «Մենք շարունակաբար աշխատանք ենք տանում վեր հանելու ռիսկերի և պահանջմունքի գործիքի հիման վրա դատապարտյալի կարիքները, հանցագործության կատարման պատճառները: Կարևոր է հատուկ լիցենզավորված ծրագրեր կիրառելու  միջոցով աշխատանք տանելը, որ տվյալ անձը ազատվելուց հետո այլևս չվերադառնա քրեակատարողական հիմնարկ»,- ասել է Քրմոյանը:

    Նրա խոսքով` շատ դեպքերում քրեակատարողական հիմնարկներում անձի երկարատև գտնվելը հնարավոր է ոչ բարենպաստ հետևանքների հանգեցնի, և  5-6 տարի հետո անձի մոտ լուրջ հոգեբանական խնդիրներ առաջանան:

    Քննարկումը կազմակերպել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը՝ ՀՀ արդարադատության նախարարության աջակցությամբ:

    Նման թեմաներ

    scroll to top