Ուրբաթ , 16 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Քնեսեթը չի ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագիծը.Azatutyun

    Քնեսեթը չի ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագիծը.Azatutyun

    Քնեսեթը չի ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագիծը.Azatutyun
    Փետրվար 14, 2018 21:30 Լուրեր, Միջազգային, Քաղաքական A+ / A-

    Այսօր Իսրայելի Քնեսեթի լիագումար նիստում առաջին անգամ քննարկվեց Հայոց ցեղասպանության օրը նշելուն վերաբերող նախագիծը: Այն ձայների 41 դեմ, 28 կողմ և ոչ մի ձեռնպահ հարաբերակցությամբ մերժվեց: Նախագծի հեղինակը «Յեշ Աթիդ» («Կա ապագա») կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարն էր:

    Երևան Տոնավաճառ

    Նա խոսեց ընդհամենը 3 րոպե, իր ելույթում հիշեցնելով հրեաների ցեղասպանությունը ծրագրած Ադոլֆ Հիտլերի 1939 թվականին արտասանած հետևյալ խոսքերը՝ «Ո՞վ է այսօր խոսում հայերի ցեղասպանության մասին»: «Ու քանի որ չենք խոսում ցեղասպանությունների մասին, դրանք կրկնվում են»,- ասաց «Յեշ Աթիդ»-ի խմբակցության ղեկավարը:

    Պատգամավորներից շատերը հարց էին հնչեցնում՝ ինչու՞ է հիմա ներկայացվում այդ նախագիծը, ինչին ի պատասխան՝ «Յեշ Աթիդ»-ի խմբակցության ղեկավար Լապիդն ասում էր․ «Այս հարցը պարզ խնդիր չէ, բանավեճի խնդիր չէ, այն պարզ բարոյական հարց է այն բանի վերաբերյալ, թե մենք՝ հրեաներս արդյո՞ք կարող ենք ժխտել ցեղասպանությունը: Սա ընդդիմության և իշխանական տեսակետների հարց չէ, սա հրեաների և ոչ հրեաների խղճի հարցն է»:

    Իր ելույթից հետո Իսրայելի ԱԳ փոխնախարարն առաջարկեց դեմ քվեարկել նախագծին: Քննարկման ժամանակ հնչեցին փոխադարձ մեղադրանքներ, ինչից հետո տեղի ունեցավ քվեարկությունը: Այս օրերին Իսրայելում գտվող՝ հայկական խորհրդարանական պատվիրակության անդամները չեն ցանկացել ներկա գտնվել Քնեսեթում կայացած քննարկումներին և քվեարկությանը:

    Մանրամասն՝ azatutyn.am


    Նման թեմաներ

    scroll to top