Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր քննարկվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2018 թ. միջոցառումների ծրագրի նախագիծը:
Կառավարության ղեկավարին զեկուցվել է, մասնավորապես, ընկերությունների հիմնման, շինարարական թույլտվությունների տրամադրման, էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցին միացման, սեփականության գրանցման, վարկերի ստացման, փոքր բաժնետերերի պաշտպանության, հարկերի վճարման, արտաքին առևտրի, պայմանագրերի կիրարկման և սնանկության ճանաչման, ինչպես նաև ոլորտային խմբերի ձևավորման ուղղություններով նախատեսվող շուրջ 43 միջոցառումների և ակնկալվող արդյունքների մասին:
Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է բիզնես հանրության հետ մշտական հետադարձ կապը՝ Հայաստանում «Doing business» ցուցանիշի բարելավմանն ուղղված միջոցառումների մշակման ու իրականացման գործընթացում և մի շարք հանձնարարականներ տվել պատասխանատուներին:
Մամուլ
Գևորգ Կոստանյանը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ
Հայկ Մարությանը թիկնապահ չունի. Մեքենան էլ ինքն է վարում
«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն կրկին իրավապահներին ուշադրության կենտրոնում է
Մարտի 1-ի քրեական գործն առավել քան լուրջ է. շատ հարցեր մնացել են օդում
- «Ժողովուրդ» . Գարեգին Բ-ն կհեռանա․ հայտնի է նրա իրավահաջորդը
Սիլվա Համբարձումյանն ու Արամ Հարությունյանի գործով հիմնական վկան առերեսվել են
- «Փաստ». Գազի գնի շուրջ օղակը շարունակում է սեղմվել
Մովսես Հակոբյանը հարցաքննվել է
- «Փաստ». Ո՞վ կփոխարինի Ռուբեն Ջաղինյանին
Փաշինյանն ու Ալիեւը կհանդիպեն. Հանդիպման վայրն էլ գրեթե հայտնի է