Հինգշաբթի , 19 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Sunny
    31°
    Home » Լուրեր » Քննարկվել են համընդհանուր ներառականության անցման հետ կապված հարցերը

    Քննարկվել են համընդհանուր ներառականության անցման հետ կապված հարցերը

    Քննարկվել են համընդհանուր ներառականության անցման հետ կապված հարցերը
    Դեկտեմբեր 6, 2017 19:44 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՀ  կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն  ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից։
    Նախարարը շնորհակալություն է հայտնել տիկին Դեբորա Գրիսերին՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից կրթության համակարգին ցուցաբերված աջակցության համար՝ հույս հայտնելով, որ այն կլինի շարունակական: USAID-ին աջակցություն է ցուցաբերում ՀՀ կառավարությանը՝ երեխաների խնամքի համակարգի բարեփոխումների և ներառական կրթության կարողությունների հզորացմանը:
    Այս համատեքստում անդրադարձ է եղել համընդհանուր ներառական կրթության համակարգին անցնելու ժամանակացույցին: Նշվել է, որ ՀՀ երեք մարզերում՝ Տավուշում, Լոռիում և Սյունիքում համընդհանուր ներառական կրթության անցնելու ծրագիրն արդեն իարկանացված է: ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ այժմ քննարկվում է Արմավիրի մարզի և Երևանի անցման խնդիրը:
    Երեխաների խնամքի համակարգի բարելավման համատեքստում կարևորվել է  նաև միջգերատեսչական համագործակցության արդյունավետության հարցը, անդրադարձ է եղել մի շարք ընթացիկ հարցերի:

    Նման թեմաներ

    scroll to top