Երկուշաբթի , 17 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Քննարկվել են հարցեր, որոնք մինչ օրս խանգարել են բանակցությունների առաջխաղացմանը

    Քննարկվել են հարցեր, որոնք մինչ օրս խանգարել են բանակցությունների առաջխաղացմանը

    Քննարկվել են հարցեր, որոնք մինչ օրս խանգարել են բանակցությունների առաջխաղացմանը
    Ապրիլ 16, 2019 12:04 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարել է, որ մի քանի առաջարկ է քննարկվել, որոշ լուծումներ ընդունվել են:

    «Անցկացվել են լայն սուբստանտիվ բանակցություներ: Սկզբից տեղի է ունեցել ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը: Կոնկրետ մոտեցումներով քննարկվել են այն հարցերը, որոնք մինչ օրս խանգարել են բանակցությունների առաջխաղացմանը: Չեմ կարող ասել ամբողջական առաջխաղացման մասին: Սակայն, մենք կարողացանք ավելի մանրակրկիտ ու խորը հասկանալ այն պահերը, որոնք խնդիրներ են առաջացնում հայկական կողմի հետ»,- ասել է Մամեդյարովը:

    «Բնականաբար, մեկ հանդիպումով բոլոր հարցերը չեն լուծվի: Այս հանդիպման նվաճումն այն էր, որ մենք հասկացանք ինչ խնդիրներ կան: Օրինակ՝ Հայաստանն առաջ է քաշում կարգավիճակի և անվտանգության հետ կապված խնդիրները: Իսկ մենք, առաջին հերթին, շեշտը դնում ենք «գրավյալ տարածքներից» հայկական զորքերը դուրս բերելու և փախստականների վերադարձի վրա: Քննարկումներն անցկացվել են այս 4 հարցի շուրջ, որոշվել է շարունակել բանակցությունները»,- նշել է Մամեդյարովը:


    Նման թեմաներ

    scroll to top