Երեքշաբթի , 23 Հունվար 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Քննարկվել են զբոսաշրջության զարգացմանը և բրենդավորմանը վերաբերող հարցեր

    Քննարկվել են զբոսաշրջության զարգացմանը և բրենդավորմանը վերաբերող հարցեր

    Քննարկվել են զբոսաշրջության զարգացմանը և բրենդավորմանը վերաբերող հարցեր
    Դեկտեմբեր 5, 2017 20:26 Լուրեր, Տնտեսական A+ / A-

    Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը և բրենդավորմանը վերաբերող հարցեր: Քննարկմանը մասնակցում էր նաև հանրային կապերի և մարկետինգի ոլորտում աշխարհում առաջատար կազմակերպություններից մեկի՝ բրիտանական M&C Saatchi գովազդային գործակալության տնօրեն Անելի Բեդին:

    Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նշել է, որ ի սկզբանե նշված ընկերության հետ համատեղ աշխատանքը ծավալվել է մեկ շուկայում փոքր զբոսաշրջային բրենդավորման ծրագրի շուրջ, բայց հաշվի առնելով կազմակերպության գործունեության հաջող փորձը տարբեր երկրներում և Հայաստանում մեծ ներուժի առկայությունը՝ նպատակահարմար կլինի դիտարկել նաև ավելի ընդգրկուն  ծրագիր նախաձեռնելու հնարավորությունը:

    Վարչապետ Կարեն Կարապետյանը ողջունել է գաղափարը և առաջարկել հանդիպել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ու Հայաստանի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ համագործակցության հեռանկարները քննարկելու համար:

    Նման թեմաներ

    122488199673267500288781848048447njpg
    scroll to top