Երեքշաբթի , 20 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Քննարկվում է ՀՀ-ում օդանավերի մասերի արտադրման և վերանորոգման գործարան բացելու հարցը

    Քննարկվում է ՀՀ-ում օդանավերի մասերի արտադրման և վերանորոգման գործարան բացելու հարցը

    Հուլիս 15, 2019 12:49 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Քաղաքացիական ավիացիայի ավիացիոն-տեխնիկական ուսումնարանը շատ վատ վիճակում է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

    Նա նշեց, որ աշխատանքներ են տարվում, որ ներդրում կատարվի ոլորտում ուսումը խթանելու համար, բայց համոզված չէ, որ  հենց այդ ուսումնարանում ներդրումներ կլինեն։

    Ռևազյանը նաև հայտարարեց, որ ներդրողների հետ քննարկվում է Հայաստանում օդանավերի մասերի արտադրման և վերանորոգման գործարան բացելու հարցը:

    «Եթե ստացվի, մենք խոսում ենք 1000-ից ավելի աշխատատեղի մասին»,- հավելեց նա:


    Նման թեմաներ

    scroll to top