Գլխավոր Լուրեր Քննիչ հանձնաժողովի առաջին հյուրը ՊՆ աշխատակից է եղել. մանրամասներ. «Ժողովուրդ»

Քննիչ հանձնաժողովի առաջին հյուրը ՊՆ աշխատակից է եղել. մանրամասներ. «Ժողովուրդ»

6
0

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովը նախօրեին նիստ է գումարել: Ինչպես հայտնի է, նրանք նիստերն անցկացնում են հատուկ «ժուչոկներից հեռու» մի սենյակում և հույժ գաղտնի պայմաններում, որ երբեք որևէ մեկը չկարողանա ինֆորմացիա դուրս հանել:

«Ժողովուրդ» օրաթերթին, այնուամենայնիվ, հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ աշխատակիցներից մեկն է եղել հանձնաժողովի հյուրը կամ, այսպես ասած, քննության թեման: Նրան հանձնաժողովականները «հարցաքննել» են: Հանձնաժողովի բոլոր անդամները հարցեր են ուղղել այդ անձին, փորձել են մանրամասն տեղեկություն ստանալ այն իրավիճակից, որը ստեղծվել է 2016 թվականի ապրիլի 1-2-ի օրերին:

Իսկ թե ով է եղել ՊՆ ներկայացուցիչը, և ինչ հարցեր են տրվել նրան, «Ժողովուրդ» օրաթերթը ևս չի հրապարակում՝ հաշվի առնելով որոշ ռազմական գաղտնիքների վտանգները: Բայց, ամեն դեպքում, արձանագրենք, որ ՊՆ-ից նախապես պահանջված մի շարք փաստաթղթեր այս օրերին ուսումնասիրվում են հանձնաժողովի կողմից, որոնք ևս հետաքրքիր փաստեր են պարունակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: