Հինգշաբթի , 19 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.00   Վաճառք` 483.50   ՀՀ ԿԲ` 481.50   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 565.52   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 497.00   ՀՀ ԿԲ` 490.88   
  •  GBP   Առք` 622.00   Վաճառք` 641.00   ՀՀ ԿԲ` 633.85   
  •  RUB   Առք` 8.30   Վաճառք` 8.50   ՀՀ ԿԲ` 8.39   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.92   
outputra5huxgif
Sunny
16°
Home » Լուրեր » Քննիչը կեղծել է ծանր հանցագործության ապացույցը

Քննիչը կեղծել է ծանր հանցագործության ապացույցը

Սեպտեմբեր 13, 2017 15:47 Լուրեր, Հասարակություն A+ / A-

hqts-472x265

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի կողմից ապացույց կեղծելու դեպքի առթիվ:

Այսպես, Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ծանր հանցագործության վերաբերյալ քննվող քրեական գործով վկա Ջ. Հ.-ն 22.08.2017թ.-ին կայացած դատական նիստի ժամանակ տվել է նախաքննական ցուցմունքին էապես հակասող ցուցմունք: Այնուհետև Ջ. Հ.-ն, նախազգուշացվելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, դատարանում նույնաբովանդակ հաղորդում է տվել, որ իր նախաքննական ցուցմունքի վերաբերյալ կազմված արձանագրությունը կեղծ է, քանի որ նախաքննության ընթացքում երբևէ չի հարցաքննվել քրեական գործով վարույթն իրականացնող` Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի կողմից, իսկ իր` որպես վկայի հարցաքննության արձանագրությունում ինքը չի ստորագրել:

Այսպիսով, ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի մասի 1-ին կետով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top