Կիրակի , 18 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Լուրեր » Քննիչները մեղադրվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու համար

    Քննիչները մեղադրվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու համար

    Քննիչները մեղադրվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու համար
    Փետրվար 14, 2018 14:55 Լուրեր A+ / A-

    Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի քննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանը նույն բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբով առանձնապես խոշոր չափերով կաշառք են ստացել:

    Այսպես, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննված քրեական գործով Սոս Գասպարյանը որպես մեղադրյալ է ներգրավված եղել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցանքի կատարման համար: Սակայն վերջինիս հայրը` Բաբկեն Գասպարյանը, նախաքննության ընթացքում այցելել է հիշյալ քննչական բաժին և տվյալ գործով վարույթն իրականացնող քննիչ Մ. Զադոյանին առաջարկել առանձնապես խոշոր չափերով` 3000 ԱՄՆ դոլար կաշառք` որդուն առավել մեղմ քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

    Մ. Զադոյանն ընդունել է կաշառք ստանալու առաջարկը, այնուհետև այդ մասին հայտնել է նաև իր վերադասին` Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին, ով վերջինիս հետ նախնական համաձայնության գալով, իր հերթին Բ. Գասպարյանին խոստացել է նրա որդու օգտին իր լիազորությունների շրջանակներում գործողություններ կատարել:

    Այնուհետև Մ. Զադոյանը մեղադրյալի հորն ուղարկել է ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գ. Գալոյանի մոտ` նրա միջոցով կաշառքի գումարն ստանալու և քրեական գործի ընթացքն ուղղորդելու համար: ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձանց հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Գ. Գալոյանը, վերջիններիս համար վերացնելով անձամբ կաշառատուից գումարն ստանալու պարագայում հավանական բացահայտման խոչընդոտը, Բ. Գասպարյանից 2016թ. դեկտեմբերի 29-ին ստացել և Մ. Զադոյանին ու Բ. Եղիազարյանին է փոխանցել 1.450.950 ՀՀ դրամին համարժեք, առանձնապես խոշոր չափերով` 3000 ԱՄՆ դոլար կաշառքը:

    Այսպիսով, Բունիաթ Եղիազարյանը, Միքայել Զադոյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբով, փաստաբան Գայանե Գալոյանի  օժանդակությամբ և միջոցով Բաբկեն Գասպարյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:

    Հիշյալ հանցավոր արարքի կատարման համար ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նրա վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

    ՀՀ հատուկ քննչական ծառայությունն արդեն տեղեկացրել է, որ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՄԶադոյանի, դրան օժանդակելու մեջ մեղադրվող Գ. Գալոյանի և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ մեղադրվող ԲԳասպարյանի վերաբերյալ  քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

    Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

    Նման թեմաներ

    scroll to top