Երկուշաբթի , 19 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Քոչարին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում (տեսանյութ)

    Քոչարին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում (տեսանյութ)

    Քոչարին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում (տեսանյութ)
    Դեկտեմբեր 6, 2017 13:29 Լուրեր, Հասարակություն, Միջազգային A+ / A-

    Քոչարին՝ Հայկական լեռնաշխարհում ամենատարածված և այսօր ամենապահպանված հայկական պարը, ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:

    Քոչարին ստեղծվել է հեթանոսական ժամանակաշրջանում, երբ գոյություն ուներ ծառերի, ջրի, արևի ու կենդանիների պաշտամունք: Պարը, որը նմանակում է վայրի խոյի մարմնի շարժումները, ուժն ու հզորությունը, որը միշտ պայքարել է իր տարածքի, իր հոտի համար, ծագել է վայրի խոյի պաշտամունքի շրջանում: Մինչ օրս` դարեր անց, պահպանվել են այդ պաշտամունքի տարրերն ինչպես ճարտարապետության մեջ, այնպես էլ առօրյայում:

    scroll to top