Ուրբաթ , 22 Հունիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    23°
    Home » Լուրեր » Քոչարյան-Սարգսյան հանդիպում չի եղել. Վիկտոր Սողոմոնյան

    Քոչարյան-Սարգսյան հանդիպում չի եղել. Վիկտոր Սողոմոնյան

    Քոչարյան-Սարգսյան հանդիպում չի եղել. Վիկտոր Սողոմոնյան
    Մարտ 13, 2018 13:42 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՀ չորրորդ  նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում մինչեւ ընտրվելն ասել էր՝ ցանկություն ունի հանդիպելու ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: «Հրապարակ» թերթը գրել է, որ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպում եղել է, սակայն երկու կողմերը չեն ցանկանում այդ մասին բարձրաձայնել: Իսկ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումն էլ առաջիկայում կլինի: Araratnews.am-ը  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանից հետաքրքրվեց՝ Արմեն Սարգսյանի եւ  Ռոբերտ Քոչարյանի միջեւ հանդիպում եղե՞լ է: «Հանդիպում չի եղել»,- ասաց երկրորդ նախագահի մամուլի խոսնակը:

    Ցանկություն ունի՞ Ռոբերտ Քոչարյանը Արմեն Սարգսյանի հետ հանդիպելու հարցին Վիկտոր Սողոմոնյանն ասաց. «Այդ հարցի մասին չեմ հետաքրքրվել»:

    Փորձեցինք պարզաբանում ստանալ նաև ՀԱԿ-ի մամուլի խոսնակ Արման Մուսինյանից: Մասնավորապես, ցանկանում էինք տեղեկանալ՝ Արմեն Սարգսյան-Տեր-Պետրոսյան հանդիպում առաջիկայում կլինի՞, սակայն Արման Մուսինյանը, հարցը մինչեւ վերջ չլսելով, հորդորեց զանգահարել մեկ ժամից: Սակայն  այդպես էլ պատասխան չստացանք՝ մեկ ժամ անց զանգահարելուց հետո: ՀԱԿ փոխնախագահներ Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը եւս անպատասխան թողեցին մեր հեռախոսազանգերը:

    Արմեն Սարգսյանի մամուլի խոսնակ Հասմիկ Պետրոսյանի հետ էլ կապ հաստատելու մեր փորձերն ապարդյուն էին: Սակայն մինչ այս պահը ՀԱԿ-ը չի հերքել, որ առաջիկայում հնարավոր է Արմեն Սարգսյան-Լեւոն Տեր-Պետրոսյան հանդիպում լինի:

    Սոնա Դավթյան

    Նման թեմաներ

    scroll to top