Երեքշաբթի , 23 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    17°
    Home » editorial » Քոչարյանը մարզվելու և զբոսնելու հնարվորություն ունի. փաստաբանը՝ նրա պահման պայմանների մասին

    Քոչարյանը մարզվելու և զբոսնելու հնարվորություն ունի. փաստաբանը՝ նրա պահման պայմանների մասին

    Քոչարյանը մարզվելու և զբոսնելու հնարվորություն ունի. փաստաբանը՝ նրա պահման պայմանների մասին
    Օգոստոս 10, 2018 17:35 editorial, Լուրեր, Հասարակություն, Քաղաքական A+ / A-

    Լուսանկարը՝ արխիվից:

    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքի այսօրվա քննության ավարտից հետո նրա փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ իր կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց չպետք է կիրառվի. «Եթե կա կասկած, որ անձը հեռանալու է երկրից, ապա ստորագրություն պետք է վերցվի չհեռանալու մասին, բայց իմ կարծիքով՝ որևէ խափանման միջոց չպետք է կիրառվի»:

    Ինչ վերաբերում է ՀՔԾ պետի այն հայտարարությանը, որ ազատության մեջ Ռոբերտ Քոչարյանը հնարավոր է որոշակի ազդեցություններ ունենա այլ մարդկանց վրա, ովքեր կապված են գործի հետ, նշեց. «Մենք չենք հերքում, ինքը եղել է երկրի նախագահ և ունի որոշակի ազդեցություն որոշակի մարդկանց վրա, բայց դա բավարար չէ ենթադրելու, որ մարդը կարող է ազդել, որովհետև վերադառնալով Հայաստան, չներկայացվեց գեթ մեկ ապացույց, որ փորձ է կատարվել մեկի վրա ազդել, մեկից ինչ-որ բան ճշտել»:

    Փաստաբանը նաև ընդգծեց, որ ամենակարևոր էլեմենտը, որին պետք է ուշադրություն դարձնենք՝ անմեղության կանխավարկածն է:

    Ինչ վերաբերում է Քոչարյանի պահման պայմաններին, փաստաբանը տեղեկացրեց, որ. «Առանձնահատուկ դժգոհություններ չունի, բայց պարզ է՝ խոսքը քրեակատարողական հիմնարկի մասին է: Տեխնիկական հարցերի մեծ մասն ըստ էության լուծվել է, այսինքն ունի հնարավորություն մարզվելու, մեկ ժամյա զբոսանք, հնարավորություն, որ աշխատի իր գրքի վրա»:

     

    Նման թեմաներ

    scroll to top