Գլխավոր Իրավական Քոչարյանի և մյուսների գործը 2-րդ անգամ մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին

Քոչարյանի և մյուսների գործը 2-րդ անգամ մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին

0
0

Մարտի 1-ի գործով անցնող ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին, տեղեկացնում է Բարձրագույն դատականխորհրդի լրատվության հետ կապերի պատասխանատու Արման Խաչատրյանը։

««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 9-րդ գլխի պահանջներին և «Դատավորների միջև գործերի բաշխման‚ վերաբաշխման և կոլեգիալ դատական կազմերի ձևավորման համակարգչային ծրագրի շահագործման կարգը սահմանելու մասին» 2018թ. Օգոստոսի 2-ի թիվ ԲԴԽ -30-Ո-71 որոշման համապատասխան՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի քննությունը համակարգչային եղանակով պատահական բաշխման սկզբունքով մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Դավիթ Գրիգորյանին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Խաչատրյանը։