Գլխավոր Իրավական Քոչարյանի և մյուսների պաշտպանների միջնորդությունը մերժվեց

Քոչարյանի և մյուսների պաշտպանների միջնորդությունը մերժվեց

3
0

Վերաքննիչ քրեական գործերով դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, չբավարարեց Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը՝ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ։ Այսինքն՝ դատախազության և տուժող կողմի ներկայացուցիչների բողոքների քննության դատական նիստը կշարունակի նախագահել Դանիելյանը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը դատավոր Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն էր ներկայացրել։ Այս գործով մյուս մեղադրյալներ Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի պաշտպանները ևս միացել էին ներկայացված միջնորդությանը՝ պատճառաբանելով, որ դատավոր Արմեն Դանիելյանը կողմնակալ է, իսկ այս բողոքների քննության համար նրա ընտրությունը կատարվել է խախտումներով։