Հինգշաբթի , 17 Հունվար 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Քոչարյանի գործով 3-րդ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց

    Քոչարյանի գործով 3-րդ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց

    Քոչարյանի գործով 3-րդ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց
    Հունվար 14, 2019 17:06 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Armtimes.com-ը գրում է.

    Ռոբերտ Քոչարյանի գործով երրորդ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց:

    Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն ասաց, որ նախագահող դատավոր Արթուր Մկրտչյանին ինքնաբացարակի միջնորդություն են ներկայացրել՝ հիմք ընդունելով այն, որ անձամբ իր եւ նախագահող դատավորի կամ նրա ընտանիքի միջեւ առկա է որոշակի ընկերական կապ: «Նախագահող դատավորի որդու հետ Կապանում բավականին երկար ընկերարական շփում եմ ունեցել, համատեղ տարբեր միջոցառումների ենք մասնակցել, որոշ ժամանակ համադասարանցիներ ենք եղել, միասին դաշնամուրի ենք գնացել, «Что, где, когда?» ենք խաղացել: Բացի այդ, դատավորը ջերմ հարաբերություններ ունի իմ կնոջ քեռու հետ, ում հետ ունենք ընկերական հարաբերություններ: Նախագահող դատավորի խնամիները մեր ընտանիքի հարազատներն են: Կապանը փոքր քաղաք է: Այն փաստը, որ մենք ըստ էության համերկրացիներ ենք, դրա հետ կապված կա անաչառության որոշակի արտաքին էլեմենտ: Եթե գրավը կիրառվեր, կալանքը չերկարաձգվեր, քննարկման առիթ էր դառնալու եւ հատուկ քննչական ծառայությունը եւս մեկ անգամ կասեր, որ դա ապօրինի որոշում է, դրա համար ներկայացվել է այս փաստը եւ խնդրում ենք դատարանին՝ հայտնել ինքնաբացարկ»,- ասաց Օրբելյանը:

    Մանրամասն՝  սկզբնաղբյուր կայքում


    Նման թեմաներ

    scroll to top