Շաբաթ , 17 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Իրավական » Քոչարյանի գործով դատական ակտերը բողոքարկվել են ու մակագրվել դատավոր Սամվել Օհանյանին․ hetq.am

    Քոչարյանի գործով դատական ակտերը բողոքարկվել են ու մակագրվել դատավոր Սամվել Օհանյանին․ hetq.am

    Հուլիս 17, 2019 17:05 Իրավական, Լուրեր A+ / A-

    Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի դատական ակտերը բողոքարկվել են վճռաբեկ դատարան և մակագրվել դատավոր Սամվել Օհանյանին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից: Գրում է hetq.am-ը։

    Նշենք, որ վերաքննիչ դատարանը հունիսի 25-ին բեկանել է Ռոբերտ Քոչարյանին Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշավարությամբ ազատ արձակելու, ինչպես նաև Քոչարյանի մասնակցությամբ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումները:

    Դատարանը թեև որոշել է գործն ուղարկել առաջին ատյան` նոր քննության, գործի նյութերը պահվում էին վերաքննիչ դատարանում: Դատավոր Արմեն Դանիելյանի աշխատակազմից մեր հարցին ի պատասխան՝ հայտնել են, որ գործն առաջին ատյանի դատարան չի ուղարկվում, քանի որ դեռևս չեն սպառվել դատական ակտերի բողոքարկման ժամկետները:

    Կապ հաստատեցինք Արմեն Դանիելյանի աշխատակազմի հետ՝ պարզելու, թե վճռաբեկ բողոքները ներկայացվելուց հետո գործի նյութերն արդյոք ուղարկվե՞լ են վճռաբեկ դատարան: Տևական ժամանակ մեր զանգերն անպատասխան մնացին, ապա պատասխանեց դատավոր Արմեն Դանիելյանը:

    «Դատավորն օրենքով սահմանված կարգով ինչպես պահանջվում է, այդպես էլ վարվել է, շնորհակալություն, ցտեսություն»,- ասաց Դանիելյանը` չպատախանելով այլ հարցերի:

    Նշենք, որ Մարտի 1-ից անջատված մասի գործով անցնում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:

    Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:

    Սեյրան Օհանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ:

    Յուրի Խաչատուրովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ:

    Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։

    Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի դատական ակտերը բողոքարկվել են վճռաբեկ դատարան և մակագրվել դատավոր Սամվել Օհանյանին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից:

    Նշենք, որ վերաքննիչ դատարանը հունիսի 25-ին բեկանել է Ռոբերտ Քոչարյանին Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշավարությամբ ազատ արձակելու, ինչպես նաև Քոչարյանի մասնակցությամբ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումները:

    Դատարանը թեև որոշել է գործն ուղարկել առաջին ատյան` նոր քննության, գործի նյութերը պահվում էին վերաքննիչ դատարանում: Դատավոր Արմեն Դանիելյանի աշխատակազմից մեր հարցին ի պատասխան՝ հայտնել են, որ գործն առաջին ատյանի դատարան չի ուղարկվում, քանի որ դեռևս չեն սպառվել դատական ակտերի բողոքարկման ժամկետները:

    Կապ հաստատեցինք Արմեն Դանիելյանի աշխատակազմի հետ՝ պարզելու, թե վճռաբեկ բողոքները ներկայացվելուց հետո գործի նյութերն արդյոք ուղարկվե՞լ են վճռաբեկ դատարան: Տևական ժամանակ մեր զանգերն անպատասխան մնացին, ապա պատասխանեց դատավոր Արմեն Դանիելյանը:

    «Դատավորն օրենքով սահմանված կարգով ինչպես պահանջվում է, այդպես էլ վարվել է, շնորհակալություն, ցտեսություն»,- ասաց Դանիելյանը` չպատախանելով այլ հարցերի:

    Նշենք, որ Մարտի 1-ից անջատված մասի գործով անցնում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:

    Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:

    Սեյրան Օհանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ:

    Յուրի Խաչատուրովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ:

    Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։

    Նման թեմաներ

    scroll to top