Գլխավոր Իրավական Քոչարյանի գործով նիստը կշարունակվի վաղը

Քոչարյանի գործով նիստը կշարունակվի վաղը

1
0

«Քանի որ աշխատանքային օրվա ավերտին քիչ է մնացել, ես առաջարկում եմ, որ իմ կարծիքի ամենամեծ հատվածը ներկայացնեմ հաջորդ նիստում»,-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ընթացող նիստում հայտարարեց նրա փաստաբան Հայկ Ալումյանը։
Դատարանը աշխատանքային օրվա ավարտի կապակցությամբ հայտարարեց նիստը հետաձգվում է, կշարունակվի մայիսի 15-ին ժամը 11։00-ին։
Ալումյանը տեղեկացրեց, վաղը ԵՊՀ-ում պետական քննություններ են նշանակված, ինքն էլ հանձնաժողովի անդամ է, առաջարկեց ավելի ուշ նիստը նշանակել։
Դատարանն ընդառաջ գնաց պաշտպանի նշած հանգամանքներին, նիստը նշանակեց ժամը 13։30-ին։

Դատավորը հայտարարեց նիստը փակված, ինչին հետևեցին դահլիճում գտնվող Ռոբերտ Քոչարյանին ուղղված ներկաների ծափահարությունները։