Գլխավոր editorial Քոչարյանի կողմնակիցները բռնության ենթարկեցին Գասպարիին. իրավիճակը լարված է

Քոչարյանի կողմնակիցները բռնության ենթարկեցին Գասպարիին. իրավիճակը լարված է

2
0

Մարտի մեկի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը զուգահեռ միջադեպ տեղի ունեցավ դատարանի բակում: Ի թիվս այլ քաղաքացիների, որոնք եկել էին աջակցելու Քոչարյանին, դատարանի բակում էր նաև քաղակտիվիստ Վարդգես Գասպարին, ում Քոչարյանի կողմնակիցները բռնության ենթարկեցին, խլեցին նրա ձեռքի պաստառն ու ջրի տարայով հարվածեցին:

Միջադեպին միջամտեցին ոստիկանության աշխատակիցները:

Գասպարիի ձեռքին պաստառ էր, որի վրա պատկերված էին Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, վրան գրված՝ Արյունոտ տասնամյակ:

Միջադեպից հետո Վարդգես Գասպարին գոռում էր՝ «Ռոբիկ, մարդասպան»: