Գլխավոր Լուրեր Քոչարյանի պաշտպանական խումբը 7-րդ գանգատն է ներկայացրել ՄԻԵԴ

Քոչարյանի պաշտպանական խումբը 7-րդ գանգատն է ներկայացրել ՄԻԵԴ

3
0

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ պաշտպանական խումբը 7-րդ գանգատն է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Պաշտպանական խումբը մտադիր է պարբերաբար տեղեկացնել ՄԻԵԴ-ին, որ գրավի մասին միջնորդությունը չի քննվում։

«Առաջին ատյանի դատարանը գրավի միջնորդությունը չքննելը պատճառաբանում է, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը այլեւս չի կարող քննել այս միջնորդությունը, որովհետեւ նրա գործունեությունը կասեցված է, իսկ ուրիշ դատավորի գործը դեռ մակագրված չէ։ Սա օրենքից եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետից չբխող պատճառաբանություն է»,- նշեց փաստաբանը: