Գլխավոր Իրավական Քոչարյանի պաշտպանը՝ դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու մասին

Քոչարյանի պաշտպանը՝ դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու մասին

4
0

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ մեկնաբանեց այսօր նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու պաշտպանական կողմի հայտարարությունը։

Օրբելյանը մասնավորապես նշեց, որ երկու տարբեր ակտ է բողոքարկվել և երկուսն էլ մակագրվել է միևնույն դատավորին։

«Անաչառ դիտորդի մոտ կարող է առաջանալ խնդիր, որ այդ երկու գործը մակարգվել է նույն դատավորին, չնայած՝ դրանք երկու տարբեր դատական ակտեր են։ Երկու տարբեր ակտեր պետք է մակագրվեն առանձին: Պատասխանից մեզ մոտ տպավորությունն առնվազն այն էր, որ դրանք մակագրվել են մեկ փաթեթում, ինչի իրավական հիմքը չկա։ Դատարանը տեսնելով, որ չկա համապատասխան իրավական հիմքը, պետք ինքնաբացարկ հայտներ»,-ասաց Օրբելյանը։