Գլխավոր Իրավական Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են ինքնաբացարկ հայտնել դատավորին

Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են ինքնաբացարկ հայտնել դատավորին

5
0

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստի ժամանակ Քոչարյանի պաշտպանական խումբը հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ պաշտպաններին չեն ծանուցել դատական նիստի օրվա մասին, և ինչո՞ւ է մեղադրյալներից միայն իր պաշտպանյալը ներկա։

Այս հանգամանքը, ըստ Հայկ Ալումյանի, վկայում է դատավորի կանխակալ վերաբերմունքի մասին։

Նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտարարեց, որ դատարանը, հաշվի առնելով, որ միայն Ռոբերտ Քոչարյանն է գտնվում կալանքի տակ, ծանուցել է միայն նրան և մեղադրող դատախազներին։

Ալումյանին հետաքրքրում էր նաև, թե ինչու է գլխավոր դատախաղ Արթուր Դավթյանը նիստերի դահլիճ մտել ծառայողական մուտքով։

Նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտարարեց, որ դատավորը պարտավոր չէ հետևել, թե ով որտեղից է մտնում նիստերի դահլիճ և հավաստիացրեց, որ նախքան նիստի մեկնարկը չի զրուցել գլխավոր դատախազի հետ։

Հայկ Ալումյանը հայտարարեց, որ պատրաստվում են ինքնաբացարկ հայտնել դատավորին։