Երկուշաբթի , 10 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Clear
    Home » Լուրեր » Քր.գործ է հարուցվել նախկին ոստիկանապետի եղբոր մասնակցությամբ դեպքի առիթով

    Քր.գործ է հարուցվել նախկին ոստիկանապետի եղբոր մասնակցությամբ դեպքի առիթով

    Քր.գործ է հարուցվել նախկին ոստիկանապետի եղբոր մասնակցությամբ դեպքի առիթով
    Հուլիս 11, 2018 19:02 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ա. Սարգսյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով և 119-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` սպանության սպառնալիք տալու և ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից Ա. Սարգսյանին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու դեպքերի առթիվ:

    Երևան Տոնավաճառ

    Այսպես, 2018թ. հուլիսի 8-ին Ա. Սարգսյանը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, իրենց տան դիմաց, անչափահաս դստեր կողմից «Վարդավառ»-ի տոնի հետ կապված քաղաքացի Կարեն Գասպարյանի ավտոմեքենան ջրելու կապակցությամբ վիճաբանություն է ծագել վերջինիս և իր միջև:

    Այնուհետև, ժամը 12:30-ի սահմաններում, Կարեն Գասպարյանի որդին, ով հանդիսանում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայող, իրեն կանչել է Կոտայք գյուղում գտնվող ամառանոց, որտեղ իրեն տվել են սպանության սպառնալիք. պահանջել են ծնկաչոք ներողություն խնդրել` հայտարարելով, որ հակառակ դեպքում ավտոմեքենայում գտնվող զենքով կսպանեն: Վախենալով սպառնալիքներից՝ ծնկի է իջել և ներողություն խնդրել, որի ընթացքում ոստիկանության ծառայողը բռունցքով հարվածել է դեմքին:

    Կատարվում է նախաքննություն:

    Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:


    Նման թեմաներ

    scroll to top