Չորեքշաբթի , 13 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.50   ՀՀ ԿԲ` 484.11   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 570.00   ՀՀ ԿԲ` 570.43   
  •  CHF   Առք` 477.00   Վաճառք` 490.00   ՀՀ ԿԲ` 489.30   
  •  GBP   Առք` 633.00   Վաճառք` 651.00   ՀՀ ԿԲ` 646.00   
  •  RUB   Առք` 8.08   Վաճառք` 8.25   ՀՀ ԿԲ` 8.23   
  •  GEL   Առք` 174.00   Վաճառք` 194.00   ՀՀ ԿԲ` 184.77   
outputra5huxgif
Clear
Home » Լուրեր » Քրեական գործ՝ «Խոսրովի անտառի» հրդեհի առաջացման պատճառը պարզելու համար

Քրեական գործ՝ «Խոսրովի անտառի» հրդեհի առաջացման պատճառը պարզելու համար

Օգոստոս 13, 2017 12:22 Լուրեր A+ / A-

qnnchakan-komite-1-472x265

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի դեպքի առթիվ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

2017թ. օգոստոսի 12-ին՝ ժամը 12 :10-ին, Վեդիի հրշեջ փրկարարական ծառայությունից ահազանգ է, որ նույն օրը` ժամը 11:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» «Զիմնի» կոչվող հատվածում և հարակից տարածքներում։ Նախնական տվյալներով՝ 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի և 186-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ հրդեհի առաջացման պատճառը պարզելու համար։

Նման թեմաներ

scroll to top