Ուրբաթ , 14 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Քրեական գործ է հարուցվել գողության փորձ կատարելու դեպքի առթիվ. ՔԿ

    Քրեական գործ է հարուցվել գողության փորձ կատարելու դեպքի առթիվ. ՔԿ

    Քրեական գործ է հարուցվել գողության փորձ կատարելու դեպքի առթիվ. ՔԿ
    Դեկտեմբեր 6, 2018 12:41 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բնակարան ապօրինի մուտք գործելով գողության փորձ կատարելու դեպքի առթիվ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մեկ անձ ներգրավվել է որպես կասկածյալ:

    Երևան Տոնավաճառ

    2018 թվականի դեկտեմբերի 4-ին Երևան քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել Վահյան փողոցում գտնվող իր բնակարանից կատարված գողության մասին։

    Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:

    Նախաքննության ընթացքում պարզվել է, որ բնակարան ապօրինի մուտք գործած անձն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը ավարտին չի հասցրել և բնակարանից գողացված իրերը թողնելով տան մերձակայքում՝ դիմել է փախուստի:

    Օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված գործողությունների արդյունքում պարզվել է բնակարանից առերևույթ գողության փորձ կատարած անձի ինքնությունը, ով նախկինում դատված, 1960 թվականն ծնված, Երևան քաղաքի բնակիչ է: Վերջինս գողության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել է՝ նրա կողմից այլ հանցագործությունների կատարումը և վարույթ իրականացնող մարմնից թաքնվելը կանխելու հիմքով:

    Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

    ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով։

     


    Նման թեմաներ

    scroll to top