Չորեքշաբթի , 19 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Քրեակատարողական ծառայությունում անցկացվել է ուսումնական դասընթաց

    Քրեակատարողական ծառայությունում անցկացվել է ուսումնական դասընթաց

    Քրեակատարողական ծառայությունում անցկացվել է ուսումնական դասընթաց
    Օգոստոս 10, 2018 13:01 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Քրեակատարողական ծառայության և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի միջև ձեռք բերված համաձայնության շրջանակներում ծառայությունում տեղի է ունեցել հերթական ուսումնամեթոդական դասընթացը՝ նախատեսված օպերատիվ աշխատակիցների համար:

    Երևան Տոնավաճառ

    Դասընթացն անցկացրել է ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի ՕՀԳ և կրիմինալիստիկայի ամբիոնի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Սեմերջյանը:

    Դասընթացի ծրագրով քննարկվել են մշտադիտարկման այնպիսի հարցեր, ինչպիսիք են առօրյա և ընթացիկ աշխատանքները կարգավորելու առանձնահատկությունները, օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացումը: Քրեակատարողական ծառայությունում պարբերաբար իրականացվող դասընթացների նպատակն է բարելավել օպերատիվ ծառայության աշխատակիցների մասնագիտական գիտելիքները, ամրապնդել և հմտացնել աշխատանքային կարողությունները:


    Նման թեմաներ

    scroll to top