Ուրբաթ , 23 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Քրեակատարողական ծառայությունում կադրային ջարդ է սկսվել. ով է հաջորդը. «Ժողովուրդ»

    Քրեակատարողական ծառայությունում կադրային ջարդ է սկսվել. ով է հաջորդը. «Ժողովուրդ»

    Քրեակատարողական ծառայությունում կադրային ջարդ է սկսվել. ով է հաջորդը. «Ժողովուրդ»
    Հուլիս 23, 2019 9:15 Լուրեր, Մամուլ, Քաղաքական A+ / A-

    «Ժողովուրդ» թերթը գրում է․

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Քրեակատարողական ծառայությունում կադրային ջարդ է սկսվել, և ՔԿ ծառայության պետ Արթուր Գոյունյանն ազատվում է նախկինի կադրերից:

    Նա առաջինն աշխատանքից ազատեց ՔԿՀ ծառայության պետի տեղակալ Հայկ Քոչինյանին, նրա փոխարեն իր տեղակալ նշանակեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի` «ԿԳԲ-ի պադվալի» պետ Վահե Պապոյանին:

    Մեր տեղեկություններով` առաջիկայում կազատվի նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Մանուկ Միքայելյանից: Լուրեր են պտտվում նաև, որ Գոյունյանը որոշել է ազատվել համակարգի նախկին անդամներից, և ըստ այդմ, հաջորդ ազատման դիմումը կներկայացնի ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի օպերատիվ գծով առաջին տեղակալներից ևս մեկը. խոսքը Մանուկ Միքայելյանի մասին է:

    ՔԿ-ում տարածված լուրերի համաձայն` Միքայելյանը համարվում է արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի կադրերից, քանի որ համակարգ է մտել նրա օրոք:

    «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց անձամբ պարզել Մանուկ Միքայելյանից. նա հորդորեց դիմել լրատվական ծառայություն` միևնույն ժամանակ հայտնելով. «Ոչ, ես աշխատանքի վայրում եմ, աշխատում եմ»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


    Նման թեմաներ

    scroll to top