Գլխավոր Իրավական Քրգործ` 27-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ

Քրգործ` 27-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ

1
0

Armtimes.com-ը գրում է.

Այսօր Երեւանում տեղի ունեցած 27-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Այս մասին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Նա ասաց, որ քննություն է տարվում երիտասարդի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հարությունյանի փոխանցմամբ՝ նախնական տվյալներով՝ 2019 թվականի մարտի 19-ին, ժամը՝ 18:00-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանում գտնվող սննդի կետերից մեկի մոտ երիտասարդ է դանակահարվել: Վերջինս տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է նրա կենսաբանական մահը:

Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորյալ սպանություն):

«Ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել քննչական և օպերատիվ խումբ: Կատարվել է դեպքի վայրի զննություն: Հայտնաբերվել են արնանման հետքեր և վերցվել նմուշներ: Առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր: Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և առերևույթ հանցագործություն կատարած անձին այտնաբերելու ուղղությամբ»,- ասաց Հարությունյանը։