Գլխավոր Լուրեր Քրգործ կհարուցվի. Որ նոտարական գրասենյակներն է սեփականաշնորհել Հրայր Թովմասյանը. «Ժամանակ»

Քրգործ կհարուցվի. Որ նոտարական գրասենյակներն է սեփականաշնորհել Հրայր Թովմասյանը. «Ժամանակ»

5
0

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդարադատության նախկին նախարար, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը սեփականաշնորհել է 1-ին նոտարական գրասենյակը և Շենգավիթի նոտարական գրասենյակը: Ճիշտ է, այդ տարածքները գրանցված են այլ անձանց անուններով, սակայն իրական սեփականատերը հենց Թովմասյանն է:

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր վերջին հարցազրույցում հայտարարել էր Հրայր Թովմասյանի՝ նոտարական գրասենյակներ սեփականաշնորհելու մասին: Կարելի է ենթադրել, որ այս փաստերը կարող են հիմք հանդիսանալ, որպեսզի Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական գործ հարուցվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: