Գլխավոր Լուրեր Կիբեռանվտանգության համաշխարհային աղյուսակում Հայաստանը դիրքերը բարելավել է

Կիբեռանվտանգության համաշխարհային աղյուսակում Հայաստանը դիրքերը բարելավել է

0
0

Կիբեռանվտանգության 2018թ.-ի համաշխարհային վարկանշային աղյուսակում Հայաստանը հայտնվել է 79-րդ տեղում՝ նախորդ տարվա ցուցանիշի համեմատ բարելավելով դիրքերը 32 հորիզոնականով:

Վարկանշային աղյուսակը կազմելիս հաշվի է առնվել տվյալ երկրի հակվածությունը կիբեռանվտանգությանը, ինչի շրջանակներում գնահատվել են օրենսդրական դաշտը, տեխնիկական տվյալները, որակի բարձրացումն ու գործակցությունը:

Վարկանշային աղյուսակի առաջատարն է Մեծ Բրիտանիան, որին հաջորդում են Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ֆրանսիան: Հարևան երկրներից Վրաստանը հայտնվել է 18-րդ, Թուրքիան՝ 20-րդ, Ադրբեջանը՝ 55-րդ և Իրանը՝ 60-րդ տեղում: