Գլխավոր Լուրեր «Կիբեռնետիկայի մուսան» տեղափոխելու մասին ինձ հետ դեռ չեն խոսել. Հայկազ Քոչար

«Կիբեռնետիկայի մուսան» տեղափոխելու մասին ինձ հետ դեռ չեն խոսել. Հայկազ Քոչար

7
0

«Կիբեռնետիկայի_մուսան (1)

Հայ անվանի քանդակագործ Երվանդ Քոչարի «Կիբեռնետիկայի մուսան» քանդակը գտնվում է Մերգելյանի անվան ինստիտուտի տարածքում: Խոսք կա, սակայն, Հյուսիսիային պողոտայի վերակառուցումից հետո այնտեղ տեղադրել մի շարք քանդակներ, այդ թվում` «Կիբեռնետիկայի մուսան»: Երվանդ Քոչարի որդի` Հայկազ Քոչարը սկզբունքորեն դեմ չէ քանդակի տեղափոխվելուն, եթե անվտանգությունը պահպանվի:

«Գլխավոր ճարտարապետը ինձ հետ դեռևս չի խոսել: Բացի այդ, տեղափոխման հետ կապված տարբեր հարցեր կան: Այդ քանդակը Մերգելյան ինստիտուտում է: Բայց արդյո՞ք նրանք պատրաստ են տալու: Ես, իհարկե, կողմ եմ, որ այդ արձանը լինի ավելի կենտրոնական հատվածում, մանավանդ` Հյուսիսային պողոտայում: Բայց, կան որոշ վերապահումներ: Նախ այդ արձանը կոփածո է: Եթե այնտեղ տեղափոխեցին,  հո ամբողջ օրը ոստիկաններ չե՞ն հսկելու, երեխաները կբարձրանան վրան, կխաղան»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Հայկազ Քոչարը:

«Շատ լավ կլիներ, որ այս արձանը այնտեղ ձուլվեր: Բուն արձանը կմնար այնտեղ, բայց կունենայինք ֆորմաները, ֆորմաներից կձուլվեր բրոնզից տարբերակը, որը չէր վնասվի ամեն հպումից»,- նշեց նա:

Խոսելով «Կիբեռնետիկայի մուսան» Կասկադ տեսափոխելու մասին` Հայկազ Քոչարն ասաց, որ իհարկե Կասկադում լավ գործեր կան, բայց գործեր էլ կան, որոնց կողքին չէր ցանկանա տեսնել այդ քանդակը:

«Մենք ունենք հրաշալի քանդակագործներ, ում աշխատանքները թողել, գնացել ենք այլազգիների կատարած աշխատանքների ետևից: Լավ է, որ կան, բայց մերն էլ պետք չէ մոռանալ»,- եզրափակեց Հայկազ Քոչարը: