Հինգշաբթի , 19 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.00   Վաճառք` 483.50   ՀՀ ԿԲ` 481.50   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 565.52   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 497.00   ՀՀ ԿԲ` 490.88   
  •  GBP   Առք` 622.00   Վաճառք` 641.00   ՀՀ ԿԲ` 633.85   
  •  RUB   Առք` 8.30   Վաճառք` 8.50   ՀՀ ԿԲ` 8.39   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.92   
outputra5huxgif
Sunny
16°
Home » Լուրեր » Կիեւյան կամրջի վրա կանխել են 29-ամյա աղջկա ինքնասպանությունը

Կիեւյան կամրջի վրա կանխել են 29-ամյա աղջկա ինքնասպանությունը

Սեպտեմբեր 13, 2017 21:59 Լուրեր, Հասարակություն A+ / A-

Կիևյան_կամուրջ_մառախուղ

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները ծառայություն կատարելիս՝ Կիեւյան կամրջի վրա նկատել են, որ մի աղջիկ բարձրացել է կամրջի ճաղավանդակների վրայով եւ անցել վտանգավոր եզրագիծը:

Shamshyan.com-ի  փոխանցմմաբ, ոստիկանները մոտենալով նրան՝ տեւական ժամանակ խնդրել եւ բանակցություններ են վարել, որպեսզի նա չդիմի ծայրահեղ քայլի, իսկ նա անընդհատ կրկնել է, որ ունի առողջական եւ ֆինանսական խնդիրներ, ինչի համար չի ուզում ապրել:

Ի վերջո, ոստիկաններին հաջողվել է համոզել աղջկան եւ օգնել են վտանգավոր եզրագծից անցնել ապահով հատված, որից հետո նրան տեղափոխել են Ոստիկանության Մաշտոցի բաժին:

Կայքի տեղեկություններով՝ այդ աղջիկը Երեւան քաղաքի բնակիչ, 29-ամյա Տաթեւիկ Հ.-ն է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top