Գլխավոր Լուրեր Կիևի փողոցներից մեկում գտնված պայուսակի մեջ նորածին է հայտնաբերվել

Կիևի փողոցներից մեկում գտնված պայուսակի մեջ նորածին է հայտնաբերվել

9
0

Կիևի Սոբորնոստի պողոտայում պայուսակ է գտնվել, որի մեջ նորածին երեխա է եղել: Պայուսակը նետված է եղել փողոցում՝ բետոնե շինության տակ: Փոքրիկին գտել է մի տղամարդ, որը երեկոյան որոշել էր զբոսանքի հանել իր շանը: Իրավապահ մարմինները փնտրում են մորը, որը նորածնին թողել է փողոցում, գրում է korrespondent.net-ը:

Նորածնի վիճակը գնահատվել է բավարար, բայց նա անվտանգության նկատառումներով հոսպիտալացվել է: Փոքրիկի կյանքին ոչինչ չի սպառնում: Իրավապահ մարմիններն ամեն ինչ անում են գործի հանգամանքները պարզելու և փողոցում նորածնին թողած կնոջը գտնելու համար: