Գլխավոր Լուրեր Կիևում հարգանքի տուրք են մատուցել ապրիլյան պատերազմում զոհվածների հիշատակին (տեսանյութ)

Կիևում հարգանքի տուրք են մատուցել ապրիլյան պատերազմում զոհվածների հիշատակին (տեսանյութ)

1
0

Հիշատակի աղոթք, ծաղիկների խոնարհում, մոմավառություն. Կիևում հարգել են ապրիլյա պատերազմում զոհվածների հիշատակը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AnalitikaUA.net-ին, միջոցառումները տեղի են ունեցել Կիևի կենտրոնում տեղադրված խաչքարի մոտ:

Հարգանքի տուրքը մատուցելու էին եկել  Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, Հայերի միության  նախագահի տեղակալներ Դավիթ Մկրտչյանը և Արմեն Վարդանյանը, Կիևի հայկական համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանը, հայկական եկեղեցու սպասավորներ և այլք:

Եկեղեցական արարողությունից հետո դեսպան Տիգրան Սեյրանյանը դիմել է ԶԼՄ-ների և հայկական համայնքի ներկայացուցիչներին:

Միջոցառումներն անցկացվել են Ուկրաինայի հայ երիտասարդների միության նախաձեռնությամբ: