Գլխավոր Լուրեր Կիևյան կամրջից ցած նետված 24-ամյա աղջիկը մահացավ

Կիևյան կամրջից ցած նետված 24-ամյա աղջիկը մահացավ

19
0

Երեկ՝ օգոստոսի 13-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է 24-ամյա Ա. Ա-ն, ով հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 7-ին Կիևյան կամրջից ինքնասպանության փորձ կատարելուց հետո։

 Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին, ժամը 10:43-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ 24 տարեկան աղջիկն ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից: Նա կենդանության նշաններ էր ցույց տվել և հոսպիտալացվել «Արմենիա» ՀԲԿ: