Գլխավոր Լուրեր Կիպրոսն ավարտել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգերը

Կիպրոսն ավարտել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգերը

4
0

Կիպրոսն ամբողջությամբ ավարտել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Կիպրոսն ամբողջությամբ ավարտել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը և այդ մասին հուլիսի 19-ին տեղեկացրել Եվրոպական միության խորհրդին»,- գրել է նա։