Երկուշաբթի , 21 Օգոստոս 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.57   
  •  EUR   Առք` 558.00   Վաճառք` 566.00   ՀՀ ԿԲ` 561.79   
  •  CHF   Առք` 481.00   Վաճառք` 498.00   ՀՀ ԿԲ` 497.63   
  •  GBP   Առք` 605.00   Վաճառք` 623.00   ՀՀ ԿԲ` 616.73   
  •  RUB   Առք` 8.03   Վաճառք` 8.20   ՀՀ ԿԲ` 8.05   
  •  GEL   Առք` 192.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 200.24   
outputra5huxgif
Sunny
31°
Home » Լուրեր » Կիրականացվի Եգիպտոսից դեպի Երևան առաջին կանոնավոր չվերթը

Կիրականացվի Եգիպտոսից դեպի Երևան առաջին կանոնավոր չվերթը

Հունիս 19, 2017 12:39 Լուրեր A+ / A-

79862

Հունիսին 20-ին եգիպտական «Air Cairo» ավիաընկերությունը դեպի Զվարթնոց միջազգային օդանավակայան կիրականացնի առաջին կանոնավոր չվերթը Շարմ Էլ Շեյխից և Հուրգադայից։

«ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ» տուր-օպերատորը հայտնում է, որ ամբողջ տարվա ընթացքում կանոնավոր չվերթները կիրականացվեն յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի օրերին՝ շաբաթական 2 անգամ: Առաջին կանոնավոր չվերթը Զվարթնոց միջազգային օդանավակայանում վայրէջք կկատարի Երևանի ժամանակով առավոտյան 8:00-ին։

Առաջին չվերթով Հայաստան են ժամանելու Կահիրեի հայկական համայնքի քաղաքական և մշակութային ոլորտների բացառիկ դեմքեր՝ Հայ դատի ատենապետներ ու Հայ կաթողիկե համայնքի, ինչպես նաև դիվանագիտական համայնքի ներկայացուցիչներ և հայտնի լրագրողներ։

Հայաստանում դիմավորող կողմում են ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանը և հյուպատոսը, Հայկական զարգացման հիմնադրամի տուրիզմի գծով տնօրենը և այլ պաշտոնատար անձիք:

«Air Cairo»  ավիաընկերությանը հայկական շուկա է մուտք գործում առաջին անգամ և մեր երկրի քաղաքացիներն այևս ստիպված չեն լինի եգիպտական հանգստավայրեր մեկնել հարևան Վրաստանից։  Հատկանշական է, որ Երևանից ուղիղ կանոնավոր չվերթների գնային սանդղակը չի գերազանցում վրացական ընկերությունների փաթեթների գնային արժեքը։

«Air Cairo» ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում հանդիսանում է «ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ» տուր-օպերատորը:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top