Հինգշաբթի , 24 Մայիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    15°
    Home » Լուրեր » Կկառուցվի հարյուրամյակի ՀԷԿ-ը

    Կկառուցվի հարյուրամյակի ՀԷԿ-ը

    Օգոստոս 10, 2017 13:27 Լուրեր, Հասարակություն, Տնտեսական A+ / A-

    հեկ

    Լոռու մարզում կկառուցվի 76 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Շնող» հիդրոէլեկտրակայանը։ Կառավարության այսօրվա նիստում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ներկայացրեց որոշման նախագիծ` հիդրոէլեկտրակայանի նախագծման, կառուցապատման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տնօրինման, տիրապետման, շահագործման մասին շրջանակային համաձայնագրին հավանություն տալու մասին:

    Որոշման ընդունումը, ըստ նախարարի, բխում է կառավարության ծրագրից. «Նախատեսվում է ներքին էներգետիկ ռեսուրսների օգտագործման ոլորտում հասնել էներգետիկ անվտանգության, բոլոր եզրակացություններն են հավաստում, որ թերօգտագործված են մնում Դեբեդ և Արաքս գետերի ռեսուրսները»: Այն կկառուցվի պետություն-մասնավոր շրջանակներում՝ «Հայաստանի ներդրողների ակումբի» հետ համատեղ, և սա այդ ակումբի առաջին խոշոր ծրագիրն է: Ըստ հաշվարկների՝ ՀԷԿ-ի կառուցման համար ներդրումների թիվը կհասնի 150-180 միլիոնի, սակայն սա վերջնական չէ: Ծրագրի հիմնական խնդիրը 22 կմ երկարությամբ թունելներն են, որոնք էական ազդեցություն են ունենալու ներդրումների չափի համար: «Շնող»-ը ժամանակակից է լինելու, բնապահպանական տեսանկյունից էլ հնարավորինս անվտանգ: Նա նաև հայտնեց, որ ՀԷԿ-ի շահագործման հետո այն կբավարարի ներքին սպառման 5%-ը՝ դրանով նպաստելով ՀՀ էներգետիկ անվտանգությանը. «Իր տեսակի մեջ լինելով եզակի՝ ՀԷԿ-ը կառուցվում է հարյուրամյակի համար»:

    Նման թեմաներ

    scroll to top