Գլխավոր Լուրեր Կլինի երթեւեկության փոփոխություն

Կլինի երթեւեկության փոփոխություն

12
0

Տրանսպորտային միջոցների երթեւեկության բարելավման նպատակով մայիսի 25-ից Երեւան քաղաքի Իտալիայի փողոց−Խորենացու փողոց−Վ.Սարգսյան փողոց խաչմերուկում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Իտալիայի փողոցով դեպի Վ.Սարգսյան փողոցի ուղղությամբ աջ եզրային 1-ին գոտիով երթեւեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկում կարող են երթեւեկել միայն դեպի աջ՝ նախկինում ուղիղ կամ դեպի աջ երթեւեկելու փոխարեն, իսկ ձախ եզրային 3-րդ գոտիով երթեւեկողները՝ ուղիղ կամ դեպի ձախ՝ նախկինում միայն դեպի ձախ երթեւեկելու փոխարեն: