Չորեքշաբթի , 24 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    10°
    Home » Լուրեր » Կմեկնարկի «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը (լուսանկարներ)

    Կմեկնարկի «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը (լուսանկարներ)

    Կմեկնարկի «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը (լուսանկարներ)
    Հունիս 1, 2018 17:45 Լուրեր, Մշակույթ A+ / A-

    Ամռանը մայրաքաղաքի մշակութային կյանքը կակտիվանա սպասված և նշանավոր իրադարձությամբ: Հուլիսի 8-ին կմեկնարկի հոբելյանական՝ 15-րդ «Ոսկե ծիրան»-ը և ութ օր շարունակ կմիավորի կինոփառատոնի երկրպագուներին:

    88

    Հայաստանում սիրված և երկրի սահմաններից դուրս ընդունված կինոփառատոնի մեկնարկի մասին ազդարարել են «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի, ՀՀ Մշակույթի նախարարության և կինոփառատոնի գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներկայացուցիչները:

    Համատեղ կազմակերպված մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիրներ Հարություն Խաչատրյանը, Սուսաննա Հարությունյանը, Միքայել Ստամբոլցյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ Կողմերը կարևորել են տարիների գործակցության արդյունքը:

    89

    «Այս տարի փառատոնն առանձնակի կարևորություն ունի, քանի որ այն հոբելյանական է: 15 տարվա ընթացքում մեր առաքելությունն իրագործելու ճանապարհին, մենք հավատարիմ ենք մնացել փառատոնի որդեգրած՝ «Մշակույթների և քաղաքակրթությունների խաչմերուկ» կարգախոսին: Փառատոնի կայացման գործում մեծ ներդրում են ունեցել  ՀՀ մշակույթի նախարարությունը և մեր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել  մեր բոլոր գործընկերներներին, որոնց շնորհիվ է նաև, որ «Ոսկե ծիրան»-ն այսօր տարածաշրջանի կարևորագույն միջազգային մշակութային իրադարձություններից է և իր ուրույն տեղն ունի համաշխարհային կինոքարտեզի վրա»,- ասել է փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը։

    Ասուլիսի ընթացքում  ներկայացվել են փառատոնի հիմնական՝ խաղարկային և վավերագրական միջազգային մրցութային ծրագրերի ժյուրիի նախագահները և կազմը։

    90

    Խաղարկային ֆիլմերի ժյուրին այս տարի կնախագահի կրկնակի օսկարակիր, Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակակիր Ասղար Ֆարհադին (Իրան): Հանձնաժողովի կազմում են  Եվրոպական կինոշուկայի նախագահ Բեկի Պրոբսթը (Գերմանիա), ռուս ռեժիսոր Բորիս Խլեբնիկովը (Ռուսաստան),  ֆրանսահայ կինոռեժիսոր  Վալերի Մասադյանը (Ֆրանսիա), ճանաչված կինոօպերատոր Լերի Սմիթը (Միացյալ Թագավորություն)։

    Նման թեմաներ

    scroll to top