Կիրակի , 20 Օգոստոս 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.57   
  •  EUR   Առք` 553.00   Վաճառք` 567.00   ՀՀ ԿԲ` 561.79   
  •  CHF   Առք` 484.00   Վաճառք` 501.00   ՀՀ ԿԲ` 497.63   
  •  GBP   Առք` 604.00   Վաճառք` 623.00   ՀՀ ԿԲ` 616.73   
  •  RUB   Առք` 7.95   Վաճառք` 8.17   ՀՀ ԿԲ` 8.05   
  •  GEL   Առք` 192.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 200.24   
outputra5huxgif
Sunny
30°
Home » Լուրեր » Կներդրվի երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան նպաստ նշանակելու առցանց դիմելու կարգը

Կներդրվի երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան նպաստ նշանակելու առցանց դիմելու կարգը

Օգոստոս 10, 2017 13:03 Լուրեր, Հասարակություն, Տնտեսական A+ / A-

DhyUlT4Kznsj2PIndoMsCCJhIf

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած`  երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու (վճարելու) համար առցանց եղանակով դիմելու կարգի վերաբերյալ որոշման նախագիծը:

Նախագծի համաձայն՝ առցանց ներկայացված տեղեկատվության հիման վրա նպաստը կնշանակվի (կվճարվի) այն դեպքերում, երբ անհրաժեշտ տեղեկատվությունը հնարավոր կլինի ստանալ ՀՀ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տեղեկատվական բազայից:

Առցանց եղանակով նպաստ նշանակելու համար հնարավոր կլինի դիմել հետևյալ տարբերակներով.

www.epension.am կայքէջի միջոցով,

նույնականացման քարտի կիրառմամբ,

բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի կողմից թողարկված բջջային կապի հեռախոսահամարի կիրառմամբ։

Առցանց ներկայացված տեղեկատվության հիման վրա նպաստ չի նշանակվի, եթե`

ծնողն ունի օտարերկրյա քաղաքացիություն,

երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվել է օտարերկրյա պետությունում,

նոր ծնված երեխան մահացել է պերինատալ շրջանում, և ծննդի պետական գրանցում չի կատարվել։

Երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նպաստն առցանց դիմումի հիման վրա նշանակելուն և վճարելուն վերաբերող դրույթներն ուժի մեջ կմտնեն 2018 թվականի հունվարի 1-ից:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top