Երկուշաբթի , 22 Ապրիլ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Կներե՛ք, նախարարն ո՞վ ա, որ պատգամավորը պիտի գնա իրենից հարցնի

    Կներե՛ք, նախարարն ո՞վ ա, որ պատգամավորը պիտի գնա իրենից հարցնի

    Կներե՛ք, նախարարն ո՞վ ա, որ պատգամավորը պիտի գնա իրենից հարցնի
    Ապրիլ 16, 2019 10:44 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Գնում ես, ասում ա՝ նախարարին հարցրու, նոր թողնեմ։ Կներե՛ք, նախարարն ո՞վ ա, որ պատգամավորը պիտի գնա իրենից հարցնի։ Այս մասին ԱԺ-ում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն օրակարգում ընդգրկելու քննարկման ժամանակ ասաց  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

    «Հանձնաժողովում քննարկման ժամանակ չգիտես ինչո՛ւ ինդիրը տարվեց միայն տեղեկատվության տրամադրման պահով։ Դա այդպես չէ, դա խնդրի միայն մի բաղադրիչն է։ Դեպք է եղել, երբ գնում ես կալանավորված անձին տեսնելու, դուք շատ լավ գիտեք, որ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի համաձայն Ազգային ժողովի պատգամավորը ՀՀ այն պաշտոնյաներից է, ով իրավունք ունի անարգել մտնել և դուրս  գալ, տեսակցել։ Գնում ես, ասում ա՝ նախարարին հարցրու, նոր թողնեմ։ Կներե՛ք, նախարարն ո՞վ ա, որ պատգամավորը պիտի գնա իրենից հարցնի, որ նոր մտնի կալանավորված անձին տեսնի։ Սա՞ է խորհրդարանական վերահսկողությունը»,- հայտարարեց Պետրոսյանը։

    Նա նշեց, որ Կառավարությունը մերժել է նախագիծը՝ միայն մի բաղադրիչը դիտարկելով, բայց իրականում բազմաթիվ գործառույթներ կան, որոնք պատգամավորի համար օրենքով երաշխավորված են, բայց ապահովված չեն։

    Ելույթից հետո նախագիծն օրակարգում ընդգրկելու համար քվեարկության դրվեց, բայց 51 դեմ, 37 կողմ, 12 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չընդգրկվեց օրակարգ։


    scroll to top