Կիրակի , 25 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Կներեք, գողություն անողի ապրուստի փողը գողությունն է․ Փաշինյանը Իջևանի դեպքերի մասին

    Կներեք, գողություն անողի ապրուստի փողը գողությունն է․ Փաշինյանը Իջևանի դեպքերի մասին

    Կներեք, գողություն անողի ապրուստի փողը գողությունն է․ Փաշինյանը Իջևանի դեպքերի մասին
    Հուլիս 20, 2019 13:55 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ինձ համար զարմանալի է, որ ՀՀ-ում հնչում են ձայներ, որ ապօրինի ծառահատումների դեմ պայքարը ինչո՞ւ պիտի այդ ծավալով իրականացվի, չէ՞ որ դա ինչ-որ մարդկանց համար հացի փող է: Այսօր «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» գործարար համաժողովի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Իջևանի ապօրինի ծառահատումներին:

    «Կներե՛ք, սա ինձ համար անհասկանալի մոտեցում է, որովհետև հազար ներողություն եմ խնդրում, երբեմնի 1000 դրամ վերցնող ճանապարհային ոստիականի համար էլ 1000 դրամն իր ապրուստի փողն է: Յուրաքանչյուր կոռուպցիոների վերցրած կաշառքն իր ապրուստի փողն է: Կներեք, գողություն անողի ապրուստի փողը գողությունն է, ավազակություն անողի ապրուստի փողը՝ ավազակությունը, և ի՞նչ է առաջարկվում: Մենք այսպիսի կոմպրոմիսների չենք գնալու, որովհետև մենք կարծում ենք, որ այսօր արդեն ստեղծել ենք բավարար դաշտ, որպեսզի ՀՀ քաղաքացիները ստեղծարար աշխատանքով իրենց հացը վաստակելու հնարավորություն ունենան»,- ասաց նա:

     


    Նման թեմաներ

    scroll to top